«Զրույց»
Մայրության և Գեղեցկության տոնին ընդառաջ, 2017թ. ապրիլի 6-ին` ժամը 14:00-ին, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում տեղի կունենա երիտասարդ արվեստագետ Արևիկ Առաքելյանի` «Զրույց» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունը նվիրված է Մայրության և Գեղեցկության տոնին, և նպատակ ունի հանրությանը ծանոթացնել երիտասարդ նկարչուհու արվեստին:
Արևիկ Առաքելյանը ծնվել է 1991 թ. ք. Երևանում, 2010-ին ընդունվել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա` Դեկորատիվ Կիրառական արվեստի բաժինը: Ունեցել է մի շարք ցուցահանդեսներ: Դեռևս 2011-ին ՆՓԱԿ-ում ունեցել է իր անհատական ցուցահանդեսը` «Բնական աղետ կամ արհեստական գոտի» խորագրով: Աշխատում է տարբեր նյութերով և տեխնիկաներով, հեղինակ է աբստրակտ ոճով արված խեցեգործական քանդակների, գրաֆիկական աշխատանքների, գեղանկարների, ինչպես նաև բազմաթիվ ինստալացիաների: Շեշտը հիմնականում դնում է մարդու առօրյա խնդիրներին, մարդկային հոգեվիճակներին: Նրա աշխատանքներն աչքի են ընկնում պայծառ, վառ գույներով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 20-ը: Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորին:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ