Ճանաչիր գինին. մեկշաբաթյա դասընթացներ
“Ճանաչիր գինին”
Սկսվում են առարկայի դասավանդման հերթական մեկ շաբաթյա կուրսերը (երեք հանդիպում տեսական և գործնական մասերով՝ յուրաքանչյուրը 1 ժամ 20 րոպե տևողությամբ)
1. Ներածություն: Գինու որակը պայմանավորող հիմնական գործոնները:
2. Գինիների դասակարգումը: Գինու պատրաստման տեխնոլոգիական ընդհանուր մոտեցումները:
3. Գինիների զգայորոշիչ բնութագրերը: Համտեսի տեխնիկան և տերմինալոգիան:
Կուրսին մասնակցության ընդհանուր արժեքն է 15000 դրամ: Գրանցման վերջնաժամկետը՝ Մարտի 12-ը:
ԷՆՈՏԵԿԱ գինու սրահ, Սայաթ-Նովա 6
Հաճախ տրվող հարցեր.
Հարց 1. Ո՞վ է վարելու դասաընթացը:
Պատասխան. Դասընթացը վարելու են Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը և Գինու ակադեմիայի դասախոս Ֆրունզ Հարությունյանը:
Հարց 2. Դասընթացի անցկացման օրերը և ժամերը:
Պատասխան. Դասընթացի անցկացման օրերը և ժամերը կհամաձայնեցվեն խմբի անդամների հետ:
