Դասական
Դասական կիթառի երեկո ՆԱՄ-ում
Ապրիլի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Դարիուշ Յահյաիի կիթառի երեկոն:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, Ճանաչված կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի աշակերտ Դարիուշ Յահյաին հանդես կգա իր անհատական համերգային ծրագրով:
Երեկոյի ընթացքում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի, Ալեսանդրո Սկարլատիի, Հեկտոր Վիլա Լոբոսի, Ֆրանցիսկո Տառեգայի, Ագուստին Բարիոս Մանգորեի, Իսաակ Ալբենիսի, Ռեգինո Սանս դե լա Մասայի, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից:
Մուտքն ազատ է:
