Loft Out. Տոնենք Ծաղկազարդը միասին
Ապրիլի 9-ին եկե՜ք միասին տոնենք Ծաղկազարդը՝ գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոնը։
Առավոտյան՝ ժամը 10։00-ին, հանդիպելու ենք #Loft-ում, որտեղից և կուղևորվենք Սուրբ Հովհաննես (10 դ.) եկեղեցի (Բյուրական)։ Տոնական պատարագի ընթացքում կօրհնվեն ճյուղերը:
Մեզ դիմավորելու և ուղեկցելու է հատուկ գիդը: Այնուհետև գնալու ենք դեպի «Տոնացույց» կենտրոն (Tonatsuyts Folk Theater)՝ ճանապարհին միանալով տոնական երթին: Շեմի օրհնությունով մտնելու ենք այգի, որտեղ սկսվելու է ծիսական ներկայացումը: Որից հետո ներկայացումը տեղափոխվելու է ավանդական-հայկական տուն, ուր համտեսելու ենք Ծաղկազարդի ուտեստներ: Ներկայացումից հետո մեզ սպասվում է էքսկուրսիոն ծրագիր դեպի Ս.Արտավազիկ (5-7դդ.) եկեղեցի և քարանձավային Ճլվստ աղբյուր:
Մասնակցության արժեքը 6000 դրամ է։
