The Mask. Փրկություն մոլորակ
Ապրիլի 7ին ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ներկայացուցիչների համար մուտքն ԱՆՎՃԱՐ :)
Խաղում ենք THE MASK ․․․ Այս անգամ փորձելու ենք պարզել, թե Ի՞ՆՉ է կատարվել այն մոլորակում, ուր մարդիկ պետք է բնակություն հաստատեն, քանի որ Երկիր մոլորակը սպառել է իր բոլոր պաշարները:
Այս ուրբաթ՝ ապրիլի 7-ին, THE MASK խաղին Ձեզ սպասվում են նոր հետաքրքիր դերեր և գլուխկոտրուկներ, որոնք էլ ավելի կզարգացնեն վերլուծական մտածողությունը, մտքի ճկունությունը, կրեատիվությունը, ինչպես նաև կսովորեցնեն գտնել պրոբլեմային իրավիճակներից դուրս գալու այլընտրանքները։
Խաղը մասնակիցներին հնարավորություն է տալիս ամեն անգամ հանդես գալ յուրահատուկ կերպարներով, որոնք բոլորն էլ կարևոր դերակատարում ունեն խաղի մեջ:
Ի ԴԵՊ պարբերաբար մասնակցելով #TheMask նախագծին՝ 8-րդ հանդիպմանը կստանաք ձեր հոգեբանական բնութագիրը:
Եվ այսպես հանդիպում ենք այս ուրբաթ՝ ապրիլի7-ին ժամը 19:00-ին ԳՈՅ կենտրոնում։
Մուտքավճարը ՝ 500 ՀՀ դրամ
Հասցե՝ Բաղրամյան 50գ (Հայ-արգենտինական դպրոցի հարևանությամբ)։
Հ.Գ. Գոյ հոգեբանական կենտրոնի անձնակազմը առանձնահատուկ խնդրում է. բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ խաղի նկարներում տեսանելի լինի իրենց դեմքը, ապա սիրով առաջարկում է կրել խաղի ԴԻՄԱԿներից :
