Կինո
Բանակի մայրը
Ապրիլի 3-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Սոնա Տոնականյանի «Բանակի մայրը» Ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը նվիրված է 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերում ընկած հերոսների հիշատակին:
«Բանակի մայրը» պատմում է զինվորի մոր մասին, ով որդու մահվանից հետո որոշում է անցնել այն ճանապարհով, որով որդին պիտի տուն դառնար՝ հասնելով մինչև խրամատ:
Ֆիլմում նկարահանվել է 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա մարտերում զոհված հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
Ժանրը՝ վավերագրական
Տևողությունը՝ 20 րոպե
Լեզուն՝ հայերեն
Ֆիլմի հեղինակ՝ Սոնա Տոնականյան
Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինի նաև հեղինակը:
Մուտքն ազատ է:
