Dies Irae - ցուցահանդես
Մարդու հոգին պետք է ազատ լինի։
Հոգին չի կարելի գամել մարդկային ցավերի, վախերի, նախանձի և զայրույթի սայլակի մեջ։ Քանզի այդ զգացումները կարող են կեղտոտել ցանկացած մաքրություն և բերել շատ վտանգավոր հետևանքների։
Ի՞նչ է զգում մարդը, երբ լքված և մոռացված բոլորի կողմից սովամահ է անում սեփական անձը՝ ունակ չլինելով փոխել իրավիճակը։ Ի՞նչ հետևանքների կարող է բերել այդ ամենը, երբ հասունանա զայրույթի օրը, և բոլոր չիրականացված ցանկություններն ու այլայլված երազանքները, գտնեն ապաստան դիմակի մեջ...
Հրավիրում ենք Ձեզ Էմին Արիստակեսյանի անհատական թեմատիկ ցուցահանդեսին։
Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի պետական Կամերային թատրոնում, ապրիլի 15-ին, ժամը՝ 14:00-19:00
(Կարճամետրաժ ֆիլմի պրեմիերա՝ 14։00
Ֆոտոցուցահանդես՝ 14։30-19։00)
հասցե` Մաշտոցի 58:
Մուտքն ազատ է:
