Արաբական մշակույթի երեկո Loft-ում
Ապրիլի 9-ին՝ ժամը 19։00-ին, #Loft-ում երեկոն կլինի արաբական մշակույթով լի։
Fast Talk Language Center-ի հետ համատեղ #Loft-ը սկսում է միջոցառումների շարք՝ նվիրված տարբեր լեզուներին։ Իսկ լեզուն ուսումնասիրելու ամենադյուրին և արդյունավետ մեթոդներից մեկը ճանաչողական, ուսուցողական միջոցառումներն են, որոնք հագեցած են տվյալ երկրի գրականությամբ և մշակութային սովորույթներով։
Այդ օրը հյուրընկալելու ենք արաբերենի մասնագետ Օլիվեր Մարտիրոսյանին, ով դասավանդել է արաբերեն Լիբանանում, այժմ էլ մասնագիտական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ #FastTalk լեզուների կենտրոնում։
Ժամանցային միջոցառման ընթացքում կուսումնասիրենք արաբերենը, մշակույթը, այբուբենը, ինչպես նաև կսովորենք խոսակցական դիալոգներ։
Միջոցառման մասնակիցները կստանան 20% զեղչի հնարավորություն "Fast Talk" լեզուների կենտրոնի կողմից՝ լեզուն հետագայում ավելի խորացված ուսումնասիրելու համար։
Մասնակցության արժեքը 1500 դրամ՝ ներառյալ արևելյան համեղ թեյի հյուրասիրությունը։
