Պոեզիայի ժամ
Հաճելի անակնկալ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի կողմից՝ Երիտասարդաց ակումբի շրջանակներում հրավիրում ենք մասնակցելու Պոեզիայի ժամին:
2015 թ-ին մեծ հաջողության առժանացավ մեր կողմից կազմակերպված «Պոեզիան հաշմանդամություն ունեցող անձանց հոգուց և շուրթերից» խորհագրով գրական երեկոն, որը եզակի էր իր ֆորմատով:
Եվ ահա հիմա՝ երկու տարվա ընդմիջումից հետո, «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում կրկին կհնչի Պոեզիա:
Այս անգամ ևս իր ստեղծագործություններով մեզ կհիացնի հոգեբան Անդրանիկ Բաբայանը:
Պոեզիայի ժամի շրջանակներում Ձեզ սպասվում են բազում անակնկալներ: Հեղինակի կողմից կհնչեն բացառապես նոր սիրային ստեղծագործություններ: Որից հետո հոգեբանը կխոսի ստեղծագործող անձանց հոգեբանական առանձնահատկությունների մասին:
Եվ սա էլ դեռ ամենը չէ:
Ուշադրությո՛ւն
Պոեզիայի Ժամի հատուկ հյուրն է՝ Ժամանակակից ստեղծագործող, բանաստեղծուհի ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:
