Այլ
Խոհարարության օր «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հետ
Ի՞նչ կարելի է պատրաստել, երբ ձեռքիդ տակ ունես սահմանափակ բաղադրիչներ։ Որո՞նք են գյուղերում ապրելու եւ համեղ ուտելու գաղտնի բաղադրատոմսերը։
«Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամը կազմակերպում է խոհարարության մեծ օր` ապրիլի 20-ին՝ ժամը 19։00-ին։ Հիմնադրամի մասնակիցներն ապրում են Հայաստանի տարբեր գյուղերում, որտեղ հաճախ հնարավոր չէ գտնել այն բաղադրիչները, որոնք կան քաղաքային սուպերմարկետներում։
Ինչպես սահմանափակ մթերքից գլուխգործոց ստանալ, կօգնի միջոցառման հատուկ հյուր, հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանը։
Մուտքն ազատ է։
