Ես եմ
Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ ս. թ. ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենա Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների «ԵՍ ԵՄ» խորագրով ցուցահանդեսը:
Նախաձեռնության նպատակն է բացահայտել ստեղծագործող տաղանդավոր նոր անուններ, շարունակել հայ կերպարվեստի լավագույն ավանդույթները, ասպարեզ տալ երիտասարդ ստեղծագործողների գեղարվեստական, գեղագիտական նոր որոնումներին:
Ցուցահանդեսին մասնակցում են 17 երիտասարդ արտիստներ Հայաստանի մարզերից և Երևանից:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը կհաջորդի մասնակիցների ստեղծագործությունների ընտրանու` «ԵՍ ԵՄ» պատկերագրքի շնորհանդեսը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս. թ. մայիսի 4-ը:
Մուտքն ազատ է: