Ջազ
International Jazz Day Yerevan
Yerevan Municipality-ը և Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում են "International Jazz Day" միջազգային ջազի տոնը Երևանում:
Տոնական համերգը կկայանա Ապրիլի 30-ին, Գաֆէսճյան արվեստի կենտրոնում ժամը 18:00-ին:
Մասնակցում են ԱՄՆ-ից ժամանած հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմենը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ, Թայմ Ռեփորթը (Time Report), Մալխաս Ջազ Բենդը, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբը Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Չիկո՛ս Նյու Տրիոն և Աննա Կոստանյանը:
Մուտքն ազատ է:
