Հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգեր
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) տեղի է ունենալու «Այբ» շրջանավարտների երգչախմբի մենահամերգը։ Կհնչեն հոգևոր և աշխարհիկ խմբերգեր։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տոմսարկղից։
«Այբ» շրջանավարտների երգչախումբը ստեղծվել է 2016 թվականին։ Դեռևս դպրոցական տարիներին երգչախմբի ներկայիս անդամները մի շարք համերգներով հանդես են եկել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Մասնավորապես, նրանք ելույթ են ունեցել Ֆրանսիայի երեք քաղաքներում, այդ թվում Փարիզում՝ Յունեսկոյի դահլիճում, Հունաստանի Պատմոս կղզում՝ հոգևոր երաժշտության փառատոնին, Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը:
Առաջիկա համերգը լավ առիթ է ևս մեկ անգամ վայելելու հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգերը։ Ձեր ներկայությունը մեզ առավել կոգեշնչի: Մեծ սիրով սպասում ենք բոլորիդ ^_^
