Այլ
«Դասավանդի՛ր, Հայաստան»․ տեղեկատվական միջոցառում
Իսկ դու գիտե՞ս, որ Հայաստանի մարզերում կան դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ տարիներ շարունակ չեն դասավանդվում։ Կամ, որ Հայաստանում 4 աշակերտից մեկը չի ավարտում անգամ ավագ դպրոցը։
Եթե այս խնդիրները քեզ անհանգստացնում են այնպես, ինչպես մեզ, եթե դու սիրում ես աշխատել երեխաների հետ, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների և երիտասարդ մասնագետների, որոնք կարող են նպաստել հավասար կրթության ապահովմանը։
Եթե հետաքրքրեց, ապրիլի 25-ին՝ ժամը 19։00-ին, արի՛ #Loft. այս ամենի մասին պատմելու են ծրագրի հավաքագրման մասնագետները։
Մուտքն անվճար է։
