Համերգ ՆԱՄ-ում
Մայիսի 12-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգային միջոցառում։
Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Ռուզաննա Էքսերջյանը (դաշնամուր), Մարիաննա Ոսկանյանը (դաշնամուր), Սվետլանա Գարբուզյանը (ջութակ)։
Համերգի ընթացքում կհնչեն Պյոտր Չայկովսկու, Ֆրանց Յոզեֆ Հայդնի, Յոհաննես Բրամսի, Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից։
Մուտքն ազատ է: