Այլ
«Քաղաքում քայլողը». Ռաֆի Թադևոսյան
«Նոյյան Տապան» գրատունը շարունակում է նոր ու բացառիկ նախագիծը՝ «Քաղաքում քայլողը»: Նախագծի նպատակն է ճանաչել ու իմանալ այն հետաքրքիր մարդկանց, ովքեր քայլում, ապրում, աշխատում, մտածում ու ստեղծագործում են մեր քաղաքում: Նախագծի հերթական հյուրն է լինելու «Քաղաքում քայլող» Ռաֆի Թադևոսյանը: Նա հանդիսանում է «Բոհեմ » թատրոնի դերասան և սցենարիստ: Նշենք նաև, որ միայն այդ օրը՝ հանդիպման ժամանակ, Ռաֆի Թադևոսյանի ընկերներն ու մտերիմները կարող են 10-ից 15% զեղչով գնել գրքեր և նվիրել միայն «Քաղաքում քայլող» տղային: Հանդիպումը տեղի կունենա Մայիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, «Նոյյան Տապան» գրատանը, որը գտնվում է Աբովյան 8 հասցեում: Մուտքը միայն ժպիտով և լավ տրամադրությամբ: