Տոլմայի համահայկական փառատոն
Տոլմայի Համահայկական Փառատոն
Pan-Armenian Tolma Festival
«Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման» ՀԿ-ը 2017թ. մայիսի 20-ին ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ պատմական Հայաստանի Դվին մայրաքաղաքի մոտակայքում, կկազմակերպի արդեն բարի ավանդույթ դարձած հերթական Տոլմայի Համահայկական Փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչները նպատակ են հետապնդում աշխարհին ճանաչելի դարձնել հայկական խոհանոցի այդ յուրահատուկ կերակրատեսակի առանձնահատկութունները, բացահայտել Տոլմայի նոր ու պահպանել հին ու մոռացված բաղադրատոմսերը:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցել այս, հիրավի, եզակի տոնակատարությանը, վայելել ազգագրական երգ ու պարի վարպետների կատարումները, և իհարկե՝ համտեսել հայկական խոհանոցի պարծանքի՝ Տոլմայի անմոռանալի համն ու բազմազան տեսականին:
Փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ և այլ հանրային սննդի կետեր:
Փառատոնը կուղղորդվի ազգային երգ ու պարով, որն իսկական ազգային տոնի կվերածի ազգային կերակրատեսակի շուրջ միջոցառումը:
Տոնակատարության մասնակիցներին պաշտոնական գործընկեր «Ամելի Տուր» կազմակերպությունը ցանկության դեպքում տրամադրում է ուղևորափոխադրում բարձրորակ ավտոբուսներով Երևան քաղաքից գյուղ Հնաբերդ և հետվերադարձ:
Մեկնարկը կտրվի մայիսի 20-ին Հանրապետության Հրապարակից, ժամը՝ 11:30:
Ուղևորափոխադրման տոմսի արժեքը՝ 2000 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: