Ամառային դպրոց Հայաստանի Ազգային պատկերասրահում
Սիրելի արվեստասերներ, 2017թ. հունիս-հուլիս ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) հրավիրում է 6-14 տարեկան երեխաներին մասնակցելու ամառային դպրոցի ծրագրերին։ Այս տարի նախապատրաստել ենք երեք տարբեր ծրագրեր՝ «Լուսավոր գամմա» (14 այցելություն), «Ամենից ամենա» (12 այցելություն), Արվեստ և գրականություն (8 այցելություն) խորագրերով: Ծրագրերը նպատակ ունեն երեխաների բացահայտելու ՀԱՊ-ի հավաքածուն և աշխարհի առաջատար թանգարաններում ցուցադրվող մեծանուն արվեստագետների գլուխգործոցները, հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծագործելու, թանգարանային յուրահատուկ միջավայրում գեղագիտական ուսուցում ստանալու և բովանդակալից ժամանց անցկացնելու: Կազմակերպվելու են թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրեր, ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր, ինչպես նաև այցելություններ Եղ. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և պատկերասրահի որոշ մասնաճյուղեր:
Լուսավոր գամմա (14 այցելություն) ինտերակտիվ կրթական ծրագրի շարքի մասնակիցները պատկերասրահի հավաքածուի միջոցով կծանոթանան հայ և արտասահմանյան արվեստագետների կյանքին և ստեղծագործություններին:
Ամենից ամենա (12 այցելություն) ինտերակտիվ կրթական ծրագրի շարքի մասնակիցները կծանոթանան աշխարհահռչակ արվեստագետների (Բոտտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելո Բուոնարոտտիի, Պաբլո Պիկասսոյի, Կազիմիր Մալևիչի, Պոլոկի, Վան Գոգի և այլք) կյանքին և առաջատար թանգարաններում պահվող գլուխգործոցներին:
Արվեստ և գրականություն ինտերակտիվ կրթական ծրագրի շարքը իրականացվել է 2016թ.: Այս տարի ևս մասնակիցները Հայաստանի ազգային պատկերասրահում ու Գրականության և արվեստի թանգարանում կծանոթանան կերպարվեստի, գրականության, կինոյի, թատրոնի և երաժշտարվեստի առանձնահատկություններին և մեծանուն արվեստագետներին:
Յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է շաբաթական երկու այցելություն թանգարան: Խմբի անդամների քանակը սահմանափակ է (10-15 երեխա), ուստի մասնակցության համար ծնողներին խնդրում ենք գրանցել երեխաներին մինչև մայիսի 25-ը:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: