Artyom Manukyan - Music and Talk
Ավարտված
1
Հունիս
Հինգշաբթի
21:00
Շատերն Արտյոմ Մանուկյանին հիշում են «Կատուներից» եւ “Navy Band”-ից։ "Citizen" ալբոմով իր «երաժշտական անձնագիրը» ստացած Արտյոմը հունիսի 1-ին Միրզոյան գրադարանում է։
Բոլորիդ սիրով սպասում ենք լսելու նրա թավջութակի հնչյունները՝ բաց երկնքի տակ, միշտ քաղաքի կենտրոնում, բայց քաղաքի թոհուբոհից կտրված հարազատ բակում։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ՝ միջոցառման ֆորմատը ստանդարտ համերգային ծրագիր չի լինի. նվագելուց զատ՝ Արտյոմը սիրով կխոսի, կպատմի պատմություններ, կպատասխանի ձեր հարցերին։
Եթե պլաններ ունեք այդ օրվա հետ կապված, մի անհանգստացեք, կարող եք մասնակցել Արտյոմի համերգին հունիսի 2-ին ArmAs Estate-ում։
Մուտքավճարը 3000 դրամ է: