«7» նախագիծ
Յոթ.խորհրդանշական թիվ, որի հետ մենք հաճախ ենք առնչվում:
Շաբաթն ունի 7 օր, աշխարհը՝ 7 հրաշալիք, ծիածանը՝ 7 գույն: Եվ որ ամենակարևորն է՝ երաժշտական նոտաները յոթն են:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ ներկայացնում են «7» նախագիծը:
Մեր սիրելի երեխաների, ինչու ոչ՝ նաև նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի: Համերգ-շոու ծրագրի ընթացքում մասնակիցները նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրեն դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործություններն, այլև ակտիվ մասնակցություն կունենան միջոցառմանը:
Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ:
Իսկ թե ինչու է նախագիծը կրում «7» խորագիրը՝ կիմանաք համերգի ընթացքում:
Տոմսերի արժեքը՝ 1000-10 000 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարսանիք թիկունքում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ:
2022 միստերիա հիստերիա
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե
Գայանե
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Ապրիլ՝ 5000-20000 դրամ Մայիս ՝ 5000-15000դրամ: