Ջանգյուլում
Ժողովրդական մշակույթն է այն վճիտ ակունքը, որից սկիզբ է առնում արվեստի ու գրականության մեծ գետը: Եվ ամեն անգամ, վերադառնալով այդ ակունքները, նորոգվում ենք ու մաքրագործվում: Հրաշալի է, որ Էրեբունի համայնքի Ջրաշեն գյուղի բնակիչները, ում նախնիները գաղթել են Պարսկահայքից 19-րդ դարի վերջերին, պահպանել են Ջանգյուլումի ծիսախաղը: Այն կազմակերպվում է երեխաների նախաձեռնությամբ և ինքնաբուխ կերպով: Այս իրողության ամբողջ հմայքը նրա իրական ծես լինելն է: Համեցեք միասին վայելելու տոնն իր ամբողջ հմայքով:
Միջոցառման ընթացքը.
24.05.2017
15.00-16.30 – Ծաղկաքաղ
16.30-18.00 – Ծաղիկների փնջում, պսակների հյուսում
Մթնաշաղին՝ ջուր հավաքելու և վիճակ գցելու արարողություն
25.05.2017
7.30-10.00 - Գովք
11.00 – Կաթնապրի հյուրասիրություն/նվիրաբերում
Տոնախմբություն
Վիճակի ծիսախաղ
Մասնակցության համար խնդրում եմ գրանցվեք:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 1000-3000դր.: