Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը
#LOFT-ը և Anania Shirakatsy Lyceum/ Անանիա Շիրակացի ճեմարան-ը շարունակում են համագործակցությունը՝ ներկայացնելով «Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը» խորագրով սեմինար, որի տեղի կունենա մայիսի 30-ին՝ ժամը 19։00-ին։
Սեմինարի ընթացքում օգտագործվելու են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են դասախոսություններ, խմբային քննարկումները և խոսքի հմտությունը զարգացնող խաղերը:
Մասնակիցները կունենան ընդհանուր տեսական գիտելիքներ բանավեճի հիմունքների և դրա կիրառումը թեմայի վերաբերյալ՝
✔ Ի՞նչ է ժամանակակից բանավեճը, ինչպե՞ս ճիշտ սահմանել թեման, հիմնավորել փաստարկները և ընտրել դիրքորոշումը հաստատելու կամ ժխտելու ճիշտ ռազմավարություն, տարբեր ֆորմատներ (Կարլ Պոպեր, Բրիտանական պառլամենտական ոճ և այլն)
✔ Ինչպե՞ս կիրառել բանավեճի տեխնիկաները` ապահովելու Ձեր տեսակետի հաղթանակը
✔ Ինչպե՞ս կազմակերպել գրագետ բանավեճեր մեր հասարակությանը հուզող հարցերի շուրջ
✔ Ինչպե՞ս ներգրավել երիտասարդների` անցկացնել բանավեճ և մրցել թիմերով
ԱՅՍ ԱՄԵՆԻ ԱՐԴՅՈւՆՔՈւՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ՝
✔ Ներանձնային կոնֆլիկտի հաղթահարումը
✔ Պերճախոսության հմտությունների ու կարողությունների ձևավորումն ու զարգացումը
✔ նորովի լուսաբանել ներքին և արտաքին միջավայրերի փոփոխությունների համապատկերում կոնֆլիկտների ավանդական և համադրական հարացույցների առանձնահատկությունները,
✔ վեր հանել բախում-երկխոսություն-ընտրություն համագոյությունը
Հանդիպման բանախոսն է Լիլիթ Մկրտչյանը՝ պ.գ.թ., դոցենտ, Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիր Հասարակական գիտությունների ամբիոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս, Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ նախագահ։
Մուտքավճար՝ 1500 դրամ
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ