«Հրավիրում են պատանիները». Կինո. Դիաննա Կարդումյան
«Հրավիրում են պատանիները» նոր կրթական նախագիծ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Հունիսի 3, 2017թ.
Կինո
Դիաննա Կարդումյան
«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ
Միջոցառման սկիզբը՝ 15:00
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է «Հրավիրում են պատանիները» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպումների շարք հայաստանյան ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ և նպատակ ունի խրախուսել պատանիների ներգրավվածությունը և հաղորդակցումը արվեստի առաջատար դրսևորումներին և զարգացումներին: Այն նաև առաջարկում է փոխհամագործակցության և քննարկումների համընդհանուր հարթակ՝ նպաստելով ակտիվ մշակութային միջավայրի ձևավորմանը և ընդլայնմանը:
Հանդիպումների շարքն անց է կացվում «Երեսուն աստիճան դեպի 3-րդ Հարկ» ցուցադրության շրջանակներում և բաց է 13-16 տարեկան բոլոր պատանիների համար:
Այս շաբաթ բաց մի թողեք եզակի հնարավորությունը հանդիպելու կինոռեժիսոր Դիաննա Կարդումյանին հունիսի 3-ին: Միջոցառման մուտքն անվճար է:
Տեղերը սահմանափակ են:
