Դասական
Շողեր
Հունիսի 5-ին՝ ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Շողեր» խորագիրը կրող դասական երաժշտության երեկո։
Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի անվանի ուսուցիչների նախկին ուսանողներ Իրինա Ավետիսյանը (վոկալ), Եվա Քոչարյանը (դաշնամուր), Աստղիկ Խաչատրյանը (վոկալ), Լիլիթ Հարությունյանը (դաշնամուր), Նելլի Ենոքյանը (վոկալ)։
Երեկոյի ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ Վ.Ա. Մոցարտ, Ջ.Վերդի, Ֆ. Լիստ, Է. Միրզոյան, Ֆ. Շոպեն և Ջ. Պուչինի։
Մուտքն ազատ է:
