Այլ
Վարպետության դաս ՆԱՄ-ում
Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Կոմիտասյան մեղեդիներ» խորագիրը կրող վարպետության դաս։
Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի» սաները` Աննա Տաշչյանը, Անի Մարգարյանը, Աննա Հակոբյանը, Գոգա Վասիլյանը, Նախշուն Փիլիպոսյանը, Ռուզաննա Մուսաելյանը, Մանե Մինասյանը և Անի Այվազյանը։
«Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիան» ստեղծվել է 1979 թվականին, որը 2004 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ վերանվանվել է «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Մուտքն ազատ է:
