Նվիրումի խաչբուռ
Հունիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա դերասանուհի Գայանե Սամվելյանի՝ «Նվիրումի խաչբուռ» խորագիրը կրող պոեզիայի երեկոն։
Միջոցառման ընթացքում կհնչեն Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Միսակ Մեծարենցի,Վահան Թեքեյանի, Համո Սահյանի, Ալիսիա Կիրակոսյանի, ՄարգոՄուրադյանի, Լյուդվիգ Դուրյանի, Մետաքսեի, Արևշատ Ավագյանի, Գագիկ Դավթյանի, Հովհաննես Գրիգորյանի, Լևոն Բլբուլյանի, Հովիկ Հովեյանի ստեղծագործություններից:
Գայանե Սամվելյանը սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում:
2000-2001թթ. մասնակցել է ՀՀ-ում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների թե՛ որպես ասմունքող, թե՛որպես հանդիսավար:
Մուտքն ազատ է: