Too much Salsa at The Loft!
Հունիսի 24-ին՝ ժամը 19։30-ից մինչև ու՜շ, ոչ մի նստած մարդ չտեսնենք #LoftYerevan-ում։ Universal Dance Studio / Յունիվերսալ պարային ստուդիա-ի հիմնադիր-պարուսույցներին ենք հյուրընկալելու ու միասին վառվելու ենք սալսայի տաք ելևէջների ներքո։
Համբերատար ու եռանդուն #Գոգա-ն, #Հարութ-ը, #Արմեն-ն ու #Պետրոս-ը գժական շարժումներ են սովորեցնելու մեզ, որից հետո՝ արդեն երեկոյի ավարտին, ինքնուրույն պարելու ենք սալսա-պար։
Հյուրասիրություն՝ գինի + անսահմանափակ սալսա
Մուտքավճար՝ 2000 դրամ
Չնայած, սալսայի #toomuch-ը ո՞րն է․․․✌
————————————————————
Universal Dance Studio-ի հետ համագործակցությունը դեռ միայն նոր է սկսվում։ Անհամբերությամբ սպասեք նաև մեր առաջիկա #event-ներին, որոնք կլինեն տարբեր պարային ոճերի ու պրոֆեսիոնալության տարբեր մակարդակի պարողների համար։