Tea Talk: Travelling to Vietnam
Հունիսի 22-ին՝ ժամը 19։30-ին, #LOFT-ում տեղի կունենա հերթական #TeaTalk-ը՝ նվիրված Վիետնամին․ ինչպե՞ս ճամփորդել դեպի հեռավոր, էկզոտիկ ու դրական Վիետնամ, ինչի՞ց սկսել, ու՞ր այցելել և ի՞նչ փորձել այնտեղ։
Հանդիպման խոսնակն է Գայանե Տոնոյանը, ով աշխատել և ճամփորդել է Վիետնամում վերջին մեկ տարվա ընթացքում։ Գայանեն՝ թարմ հիշողություններով, կպատմի մեզ իր բոլոր հետաքրքիր և հիշարժան պահերը և կտա օգտակար խորհուրդներ։ Դուք կիմանանք նաև, թե ինչ և որտեղ կարելի է աշխատել՝ ճամփորդելով Վիետնամ։
Եվ, ինչպես միշտ, կհյուրասիրենք համեղ, ճիշտ պատրաստված թեյ և քաղցրավենիք։
Մասնակցության արժեքը՝ 1800 դրամ: