Mariam Dashtoyan: solo exhibition
Գույների գեղեցիկ խաղը մեր կյանքն է, մեր վերելքներն ու անկումները, մեր սերն ու հիսաթափությունը, մեր հաղթանակներն ու նահանջները: Հոգու ամեն շշուկ վրձնահարվածով իր երանգն է ստանում կտավի վրա, ուր գունավոր խառնաշփոթի մեջ ամեն մի երանգը կյանքի մի վայրկյանն է: Արվեստը ապրեցնում է, ստիպում ժպտալ, երազել, լինել ավելի ուժեղ:
Ժամանակն է կտրվել աշխարհից, սուզվել կտավների խորության մեջ, վերապրել այն, ինչը ստիպում է արվեստագետին վերցնել վրձինն ու կերտել մեր կյանքի կտորները:
Այս գեղեցիկ պահերը կարող եք կիսել մեզ հետ Մարիամ Դաշտոյանի ցուցահանդեսի շրջանակներում, որի բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Լոֆթում։
Մուտքը՝ #LOFT-ի մշտական տարիֆներով։