Դեպի ակունքներ
Հունիսի 29-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ժաննա Բախշեցյանի սիրողական լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Դեպի ակունքներ» խորագիրը։
Միջոցառմանը կներկայացվեն Ժաննա Բախշեցյանի` Արևմտյան Հայաստան կատարած այցի ընթացքում արված լուսանկարները, որից հետո հեղինակը կկիսվի իր տպավորություններով, ապրումներով և հուշերով Արևմտյան Հայաստանի այսօրվա հայկական պատմամշակութային ժառանգության մասունքների և բնաշխարհի մասին:
Մուտքն ազատ է: