Այլ
NeuroDigital Marketing․ ինտենսիվ գործնական դասընթաց
Ի՞նչպես է «աշխատում» պոտենցիալ սպառողի ուղեղը, ի՞նչն է մտապահում որևէ ապրանքի կամ ծառայության գովազդից, ինչի՞ն է ուշադրություն դարձնում մարկետինգային արշավների ժամանակ և ինչպե՞ս է արձագանքում առաջարկներին, վերջապես, ինչպե՞ս են հաճախորդները գնելու որոշում կայացնում՝ հաճախ նույնիսկ «չմտածելով» այդ մասին։ ❔
Մարկետոլոգների համար շատ կարևոր այս և այլ հարցերի պատասխանները տալիս է Neuro Marketing-ը։ Կոգնիտիվ հոգեբանության և neuro գիտության նորագույն մեթոդների միջոցով այն ուսումնասիրում է հաճախորդի վարքագիծը, նրա ենթագիտակցական ու անգիտակցական արձագանքը մարկետինգային ազդակների նկատմամբ՝ էապես բարելավելով մարկետինգային քայլերի արդյունավետությունը։
