Լոռու արվեստագետներ
Ավարտված
17
Հուլիս
Երկուշաբթի
14:00
Հուլիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Իվան Անտոնյանի հեղինակային ‹‹Լոռու արվեստագետներ›› ֆիլմաշարի հաջորդ ցուցադրությունը։
Ֆիլմը պատմում է արվեստագետ Ֆահրադ Ապուջանյանի մասին։
‹‹Լոռու արվեստագետներ›› ֆիլմաշարը հանրության ուշադրությանն է ներկայացնում Լոռու մշակութային կյանքի ծավալած գործունեությունը:
«Լոռու արվեստագետներ» ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Իվան Անտոնյանը դասախոսում է Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, հանդիսանում է «Մաշտոց» հանդեսի գեղարվեստական խմբագիրը, ՀՀ ժուռնալիստների միության անդամ է և «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալակիր:
Մուտքն ազատ է: