Ilya & Emilia Kabakov// Installations
ԻԼՅԱ ԵՒ ԷՄԻԼԻԱ ԿԱԲԱԿՈՎՆԵՐ
Կաբակովները ծնվել են Դնեպրոպետրովսկում (Ռուսաստան)։ Այժմ ապրում եւ աշխատում են Լոնգ Այլենդում (Նյու Յորք)։
Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ, 1997
Դիտորդը տեսնում է անսովոր մեծ մի սեղան։ Սեղանի կենտրոնում ափսեով խնձոր կա դրված, որին անհնար է հասնել։ Սենյակում լսվում է Մոցարտի երաժշտությունը։ Սեղանին՝ ափսեների աջ կողմում դրված տեքստերում բացատրված են խնձորին հասնելու անսպասելի «եղանակներ»՝ փիլիսոփայական, լեզվաբանական, մոգական, տեխնոլոգիական, հոգեբանական, քաղաքական եւ այլն։ Ինչ-որ իմաստով, բոլոր 20 եղանակները միասին՝ ներկայացնում են հայթայթման հնարավոր բոլոր ձեւերի փոքրիկ հանրագիտարան՝ բացառելով, իհարկե, ամենապարզ, բայց անհասանելի ձեւը՝ ձեռքը պարզելու եւ խնձորը վերցնելու տարբերակը։
Համերգ ճանճի համար, 1986
Փոքր շրջանով դասավորված տասներկու նոտակալ, յուրաքանչյուրի ետեւում՝ աթոռ, կամերային համերգի պատրաստ։ Նոտակալների կազմած շրջանի կենտրոնում ամենավերեւից՝ մոտ 3.5 մետր բարձրությամբ, անշարժ կախված է ճանճը (թղթին նկարված) եւ չնայած իր փոքր չափսերին՝ շատ հեշտ է նկատվում, քանի որ նոտակալները դասավորված են կատարյալ շրջանով եւ իրենց թեքությամբ հայացքն ուղղորդում են դրա կողմը։Բայց ուղիղ կենտրոնում կախված ճանճն ի՞նչ գործ ունի այստեղ։ Պատրաստվում է ղեկավարե՞լ երաժիշտներին, երբ նրանք զբաղեցնեն իրենց տեղերը։ Թե՞ անշարժ կախված է օդում՝ կլանված գեղեցիկ երաժշտությամբ, ՝ համարելով, որ համերգը տեղի է ունենում իր պատվին։
Իլյա եւ Էմիլյա Կաբակովները ծնունդով Ռուսաստանից, իսկ այժմ Ամերիկայում բնակվող արվեստագետներ են, որոնց ստեղծագործություններում զուգորդված են առօրեականի եւ կոնցեպտուալի տարրերը։ Թեեւ նրանց աշխատանքները խորապես արմատավորված են սովետական սոցիալ-մշակութային համատեքստում, որում արվեստագետները հասակ են առել, նրանց գործերը, միեւնույն է, շարունակում են համընդհանուր նշանակություն ունենալ։
2017. Իլյա եւ Էմիլիա Կաբակովներ. Ոչ բոլորն են տարվելու ապագա, «Թեյթ Մոդեռն», Լոնդոն, Մեծ Բրիտանիա; Հիրշհորնի թանգարան, Վաշինգտոն, ԱՄՆ; AQUA, Արդի արվեստագետներն ու ջրի հիմնախնդիրները, Պենթես դղյակ, Ժնեւ։