Մենք հայ ենք
Հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Աստղիկներ» մանկապատանեկան անսամբլի համերգային երեկոն։
Միջոցառումը կրում է «Մենք հայ ենք» խորագիրը։
Համերգային երեկոյի ընթացքում տեղի կունենա հայկական ժողովրդական պարերգերի ուսուցում, ինչպես նաև կհնչեն երաժշտական համարներ:
«Աստղիկներ» մանկապատանեկան անսամբլը հիմնադրվել է 2008 թվականին Լիլիթ Դանիելյանի կողմից։
Մանկապատանեկան անսամբլը բազմաթիվ երաժշտական համերգներ և ծրագրեր է ունեցել, որոնցից ամենահայտնին «Աստղիկ» հեռուստատեսային մրցույթն է, որն իրականացվել է «Շանթ» հեռուստաընկերության հետ։
Անսամբլը նաև համերգներով հանդես է եկել Պարսկաստանում, ԱՄՆ-ում և Հայաստանի մի շարք մարզերում ։
«Աստղիկներ» մանկապատանեկան անսամբլի հիմնադիր՝ Լիլիթ Դանիելյան
Գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Ալեքսան Հարությունյան
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)