Ցուցահանդես
Դեպի դպրոց
Հուլիսի 24-ին` ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դեպի դպրոց» նախակրթարանի 3-6 տարեկան փոքրիկների նկարների ցուցադրությունը։
Ցուցահանդեսը կրում է «Երբ նկարում են հոգուս գույները» խորագիրը։
Միջոցառմանը կցուցադրվեն նախակրթարանի սաների գունեղ, արևոտ և տաք աշխատանքները՝ նկարներ և քանդակներ։
«Դեպի դպրոց» նախակրթարանը հիմնադրվել է 2013 թվականին. այն զբաղվում է նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնական ծրագրերի իրականացմամբ:
Մուտքն ազատ է: