Mind Your Language: let's speak English
#LOFT-ում մեկնարկում է "Mind Your Language" խորագրով #event-ների շարք, որը հնարավորություն կտա զարգացնել անգլերեն խոսքի որակը, արտահայտել տարբեր թեմաների շուրջ անգլերեն մտքերը՝ ուղղակի գործնականում կիրառելով այն, ինչ գիտեք: Իսկ եթե չգիտեք՝ միացեք մեզ, լսեք և սովորեք: ։)
Օգոսոտոսի 4-ին՝ ժամը 18։00-ին՝ ծրագրի ներկայացման օրը (մուտքն ազատ է), մասնակիցներին կտրվեն հարցաթերթիկներ` իրենց նախասիրությունները և ակնկալիքները ներկայացնելու համար, ինչպես նաև կծանոթանանք առաջիկա ծրագրերին։
Միջոցառումների շարքին մասնակցել ցանկացողների ներկայությունն այդ օրը պարտադիր է, քանի որ այս հանդիպման ընթացքում արդեն ձևավորելու ենք համապատասխան խմբերը` ըստ տարիքային պատկանելության (14-19 և 20-ից բարձր)։
Տարիքային և լեզվի իմացության մակարդակի սահմանափակում չկա։ Միակ պայմանն է` խոսել բացառապես անգլերեն (նույնիսկ սխալներով), լինել ազատ և անկաշկանդ: ։)
Mind Your Language շարքը վարելու են Բնապահպանական իրավաբանության դոկտոր Գայանե Աթոյանը և համապատասխանաբար հրավիրված` մայրենի անգլերենին տիրապետող հյուրերը, ինչպես նաև ամենահետաքրքիր հայերը, ովքեր մասնագիտական և մարդկային ռեսուրսների կառավարման տարբեր ոլորտների իրենց փորձը կփոխանցեն և հետաքրքիր զրույց կվարեն մեր մասնակիցների հետ:
Առաջին հանդիպման մուտքն անվճար է։