Էկո տոպրակների պատրաստման աշխատարան
Աշխարհում տարեկան 5 տրիլիոն պլաստիկ տոպրակ է օգտագործվում, վայրկյանում՝ 160.000: Ողջ օգտագործված պլաստիկ տոպրակից միայն 1 տոկոսն է վերամշակվում: Դարեր են անհրաժեշտ պլաստիկ տոպրակի քայքայման համար: Տեսնու՞մ եք խնդիր մեր առօրյա սովորությունների մեջ:
Մենք տեսնում ենք: Ուստի ցանկանում ենք նաև լուծման մաս դառնալ:
Toprak Petq Chi-ն և ReSew - Швейний Кооператив-ն այս շաբաթ օրը հրավիրում են բոլորին միանալու մեր բացօթյա աշխատարանին:
Մենք նախ տարբեր չափերի և տեսակների էկո-տոպրակներ կկարենք, իսկ հետո նաև կնկարենք/կսփրեյենք տոպրակների վրա:
Ձեզ հետ բերեք կտորներ, որոնցից կցանկանաք պատրաստել տոպրակ/պայուսակ մեր օգնությամբ, իսկ եթե արդեն ունեք կտորից տոպրակներ, որոնց վրա կցանկանաք նկարել, դրանք ևս բերեք:
Մենք երեկոյան ժամը 6-ից կլինենք Մաշտոցի պուրակում:
Կհանդիպենք:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Диана Арбенина и Ночные Сна...
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: