«Մուրատ» ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
Միացեք «Մուրատ»-ի հետ ճամփորդությանը ժամանակակից Ստամբուլի անկյուններում:
Սոնա Քոչարյանի և Մարինե Քոչարյանի «Մուրատ» վավերագրական ֆիլմը հայ երիտասարդի ինքնության որոնումն է այսօրվա Ստամբուլում, Մուրատի ինքնության բաց և փակ էջերի բացահայտումը:
Ինչպե՞ս են փոխազդում մարդն ու հասարակությունը, հիշողությունն ու ներկան, ազգայինն ու համամարդկայինը: Քաղաքը՝ որպես մշակութային խառնարան, մշտապես սնում է Մուրատի կյանքը, իսկ նրա առօրյան երանգավորում են մարդիկ՝ նույնքան բազմազան, որքան քաղաքը:
Թուրքական սուրճն ու թեյը, ձուկն ու ռաքըն, քաղաքի եռուզեռն ու շոգենավի խաղաղ ընթացքը... Ստամբուլը Մուրատի համար ո՛չ պարզապես բնակության վայր է և ո՛չ կացարան, այլ՝ հայրենիք:
«Մուրատ»-ը այս տարի ներկայացվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրում:
Ֆիլմի տևողությունը՝ 36 րոպե:
Ցուցադրությունից հետո Մեդիա կենտրոնում կլինի քննարկում ֆիլմի հեղինակների՝ Սոնա Քոչարյանի և Մարինե Քոչարյանի հետ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ջրային կրկես / Waterland to...
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 2500 - 20.000 դրամ.