Հայաստանի վերջին լարախաղացը
«Հոդված 3» ակումբը «Բարս» մեդիայի հետ համատեղ ներկայացնում է մի քանի միջազգային մրցանակների դափնեկիր «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԼԱՐԱԽԱՂԱՑԸ» ֆիլմը։
Ռեժիսոր -- ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ և ԱՐՄԱՆ ԵՐԻՑՅԱՆ
Տևողություն֊ 52 րոպե
Լեզու֊ Հայերեն՝ անգլերեն ենթագրերով
Ֆիլմը մի գեղեցիկ պատում է լարախաղացների մեռնող արվեստի, երկու հին վարպետների շարունակական մրցակցության, իրենց միակ աշակերտի նկատմամբ փայփայած հույսերի մասին, որն այժմ պետք է որոշի` լինե՞լ վերջին լարախաղացը մի հասարակության մեջ, որը լքել է թե՛ իրեն և թե՛ լարախաղացության արվեստը:
2010-ին «Ոսկե Ծիրան» փառատոնում այս ֆիլմն արժանացել է Լավագույն Հայկական ֆիլմ մրցանակին, իսկ «Ռոսիա» վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» եւ «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակներին:
Ֆիլմի նպատակն է ներկայացնել ժողովրդական արվեստի այս տեսակի պատմությունը, որն անհետացման եզրին է կանգնած:
Ցուցադրությանը կհաջորդի հանդիպում -քննարկում ռեժիսորների հետ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: