UPlentine
փետրվարի 14, ուրբաթ, UPlentine, UPtown
արդեն պատկերացրեցիք չէ՞ ինչ է սպասվում
տոնին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում UPtown-ում դրվելու է մեծ տուփ, լիքը թղթեր, գրիչներ ու ծրարներ, բոլոր սիրահարվածները կարող են մեկ շաբաթ անընդմեջ գաղտնի սիրային նամակներ գրել իրենց սիրեցյալին, դնել ծրարի մեջ, վրան գրել հասցեատիրոջ անունը, փակել և գցել տուփի մեջ… փետրվարի 14-ին հանելու ենք բոլոր ծրարներն ու տեսնենք ով է ավելի շատ նամակ ստացել ու ընտրելու ենք օրվա դեմքի…
բացի այդ, երկու մեծ պատ տրամադրվելու է բոլոր նրանց, ովքեր համարձակորեն ուզում են իրենց խոստովանություններն ավելի հանրայնորեն անել…
իսկ արդեն փետրվարի 14-ին զույգերի համար նախատեսվում է UPlentinյան ֆոտոսեսսիա, ուզում եք չէ՞ այդ օրը մի լավ ուրախ ափթաունյան ֆոտոներ ունենալ
բոլոր նրանք, ովքեր գալու ենք առանց զույգերի հնարավորություն ունեն այդ օրը գտնելու "միակին" "բուտիլկա" խաղացել եք չէ՞ ;) դեմ չեք լինի չէ՞, եթե երեկոյի ընթացքում պարբերաբար խաղանք
երաժշտությանը by Haik Solar & Arni Rock
մուտքը լինելու է 1000 դրամ, որի մեջ UPlentine shot է ներառվելու, որն էլ խմելու եք հենց մուտքի մոտ
դե ինչ, սիրում ու սպասում ենք բոլորիդ