Այլ
Loft Out. հնդկական մշակույթի օր
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։00-ին, մեր սիրելի Fast Talk Language Center-ի հետ, #LoftOut ենք անում դեպի Թումոյի այգի՝ վայելելու հնդկական մշակույթով հագեցած մի սիրուն օր։
Այս անգամ մեր #LoftOut-ը միայն աղջիկների համար է, քանի որ այդ օրը մեր մասնակիցները
-ծանոթանալու են սարիների պատմությանը
-սովորելու են հագնել սարի
-և ունենալու են անհատական, պրոֆեսիոնալ ֆոտոշարք (յուրաքանչյուրը՝ 3 լուսանկար)։
Իսկ այս ամենը ժամանցային ուրախ միջավայրում՝ #LOFT-ի թեյի, սուրճի ու քաղցրավենիքի համեղ հյուրասիրությամբ։ Բաց մի՛ թողեք վերջին ժամանակների ամենապոպուլյար մշակույթներից մեկին ծանոթանալու ձեր հնարավորությունը։
Մասնակցության արժեք՝ 2000 դրամ:
