Ժողովրդական
Գեղարդ երգեցիկ խմբի համերգը Դիլիջանում
Հարգելի բարեկամներ,
ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը կազմակերպում է «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգները Հայաստանի տարբեր մարզերում (գեղ. ղեկավար՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան):
Օգոստոսի 12-ին խումբը համերգով հանդես կգա Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում(Գետափնյա փողոց): Ծրագրում ընդգրկված են հայ հոգևոր, ինչպես նաև հայ ժողովրդական երգերի մի շարք մշակումներ:
