Կինո
Ֆորս-Մաժոր․ դիտանկյուն կինոակումբ
Օգոստոսի 10-ին՝ ժամը 20։00-ին, #LOFT-ի #Դիտանկյուն կինոակումբում դիտելու ենք Ռուբեն Էսթլունդի «Ֆորս-Մաժոր» ֆիլմը:
Շվեդական դրամատիկ այս պատմությունն էկրաններ բարձրացավ 2014-ի օգոստոսին՝ հայտնվելով ֆիլմասերների ուշադրության կենտրոնում։ Այն հասցրեց հաղթել Կաննում և մասնակցել մի շարք այլ կինոփառատոնների։
Ֆիլմը պատմում է շվեդական մի ընտանիքի մասին, որը մեկնել է Ալպեր՝ դահուկներով սահելու համար։ Հանկարծահաս ձնահյուսքի ժամանակ ընտանիքի մայրը փորձում է պաշտպանել երեխաներին, երբ միևնույն ժամանակ հայրը մտածում է միայն սեփական «կաշվի» մասին։
«Ֆորս-Մաժոր»-ի դիտմանը կհաջորդի քննարկում, որը, իհարկե, կվարի մեր ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Մուտքը՝ LOFT-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ հյուրասիրությունը)
