Պար
Տանգոյի երեկո Ռուսական արվեստի թանգարանում
Սիրելի այցելուներ,
եթե սիրում եք տանգո և հետաքրքրված եք տանգոյի պատմությամբ, Ռուսական արվեստի թանգարանը՝ մայրաքաղաքի գեղեցկագույն մշակութային կենտրոններից մեկը, հնարավորություն է ընձեռում մասնակցել այս հետաքրքրի երեկոյին, ձեր ամառային օրը դարձնելով տպավորիչ ու հիշարժան:
Երեկոյի հատուկ հյուրերն են պարուսույցներ՝ Հովհաննես Նազարյանը և Ագապի Աբրոյանը: Պարուսույցները կիրականացնեն դասախոսություն տանգոյի պատմության մասին և վարպետության դաս:
Երեկոկոյի ընթացքում կհնչեն տանգոյի հայտնի մեղեդիներ՝ դաշնամուրային կատարմամբ: Դաշնակահար՝ Արմեն Աղաջանյան:
Նախընտրելի է ներկայանալ համապատասխան զգեստով:
Թանգարանը մասնակիցների համար պատրաստել է անակնկալ:
Մուտքի տոմս - 1000 դրամ
