Alexandr Onishenko: Solo Exhibition
Հարգելի արվեստասերներ,
Սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Պրահայում բնակվող հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի անհատական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Նկարիչը առանձնանում է սև կտավի վրա ստեղծագործելու յորահատուկ տեխնիկայով: Հատկապես ուշագրավ են նրա Պրահայի տեսարաններով կտավները:
Օնիշենկոն ծագումով Ուկրաինայից է, ով երկար տարիներ բնակություն է հաստատել Չեխիայի Հանրապետությունում: նրա աշխատանքները ցուցադրվել են` Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում:
Նկարիչը Պրահայում ունի իր մշտական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են իր իմպրեսիոնիստական աշխատանքները:
Օնիշենկոյի արվեստին ավելի մոտիկից ծանոթանալու համար, սիրով սպասում ենք ձեզ իր ցուցահանդեսին: