Phototrip in Yerevan
Սեպտեմբերի 1-15-ը Երևանի 11 մշակութային և ժամանցային կենտրոններում կմեկնարկի #PhototripinYerevan նախագիծը, որի գլխավոր գործընկերը #LOFT-ն է։ Նախագծի շրջանակներում տեղի կունենա Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի #Երկվորյակներ լուսանկարչական շարքի ցուցադրությունները։
Ֆոտոշարքի լուսանկարները ներկայացված կլինեն հետևյալ վայրերում՝ Ժամանակակից արվեստի թանգարան, Ժողովրդական արվեստի թանգարան, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, NUR ցուցասրահ, «Իլիկ», «Pushkin Island» արտ-սրճարաններ, «Ulikhanyan» ակումբ, «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարան, «Տերյան» մշակութային կենտրոն, «Photo» փաբ, «Loft Room»:
Ցուցահանդեսի փակման արարողությունը տեղի կունենա #LoftYerevan-ում (Մոսկովայն 3), սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին։
Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան իր՝ «Երկվորյակներ» նախագծի շրջանակներում հասցրել է լուսանկարել եկվորյակների ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլ նաև հետխորհրդային երկրներում՝ իրականացնելով այն 9 տարի շարունակ։
Նախագծի «ֆոտո-մարշրուտը» կարող եք անվճար ձեռք բերել նշված կենտրոններից՝ ստանալով նաև բոնուս-անակնկալ։
