Երաժշտություն և պլաստիկա
Սեպտեմբերի 7-ին`ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Երաժշտություն և պլաստիկա» խորագիրը կրող ցուցահանդես-համերգ։
Միջոցառմանը կներկայացվի քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի հեղինակած Դանիել Երաժիշտի դիմաքանդակը:
Ցուցահանդես-համերգի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգա Ռաֆայել Մանուկյանը, որից հետո երաժշտական կատարումներով կներկայանան «Շարական» անսամբլի մենակատարները՝ միջազգային մրցույթների դափնեկիր Ֆելիքս Հարությունյանը, Գրիգոր Հարությունյանը, Գոհար Դանիելյանը, Յանա Մովսիսյանը և Թամարա Մովսիսյանը:
«Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Դանիել Երաժիշտը։
Ռաֆայել Մանուկյանը ծնվել է Երևանում 1991 թվականին:
2006-2011 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակագործության բաժնում:
2011-2015 թթ. ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնում:
Ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանի նկարիչների միությունում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Ալբերտ և Թովե Բոյաջյան և «Գալա Արտ» ցուցասրահներում:
Մուտքն ազատ է:
