CampՏեղ
Իսկ դու ի՞նչ ես անում ամսի 10-ին։ Սպասիր պատասխանեմ. գալու ես #CampՏեղ
ՄեգաCamp հենց Երևանում՝ Սիրահարների այգում․ վրաններ, գամակներ, խաղեր, DJ + Նեմրա + Գարիկ և Սոնա։ Քիչ էր մնում մոռանայի + դու կունենաս պրոֆեսիոնալ ֆոտոներ (և այս ամենը անվճար), էլ ի՞նչ է պետք աշնան ամենաամառային օրվա համար։
Չենք ասելու ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Հայաստան » համահայկական ՀԻՄՆԱԴՐԱՄԸ պատրաստ է ՎՃԱՐԵԼ «Բառախաղի» երկու հաղթող մասնակիցների մեկ տարվա ՎԱՐՁԱՎՃԱՐԸ։
Բառախաղին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր բուհերի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները։
Խաղալու են միայն 200 նախապես գրանցված մասնակիցները՝ զույգերով․հետևյալ հղմամբ կարող եք գրանցվել զույգերով՝ https://goo.gl/forms/spWaSwzgqnSz67El1
ՎՍՏԱՀԻՐ, ԲԱՅՑ ՍՏՈՒԳԻՐ․ ծանոթացիր ԾՐԱԳՐԻՆ՝
18։00 ՝ Բառախաղի մասնակիցների գրանցում
19։00՝ Dj Arik + Խաղում ենք համաերիտասարդական Բառախաղ, որը վարելու են խաղի համահեղինակ Hayk Mkrtchyan և ամենափինկ Arusik Tigranyan: Հիշեք, որ Ձեր խաղին հետևում է գլխավոր Հիմնադրամցին՝ Ara Vardanyan։
20։00՝ Nemra մեգատժ
20։40՝ երկրորդ փուլ ՉԵՆՔ ասի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հաղթող զույգի ուսման վարձը կվճարի Հիմնադրամը
21։30՝ Garik Papoyan & Sona Rubenyan մեգատժ
Ի դեպ, հիմնադրամցիներին դու կտեսնես «Հարցրու ինձ» շապիկներով։ Նրանք պատրաստ են պատասխանելու քո յուրաքանչյուր հարցին Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ի և #CampՏեղ-ի վերաբերյալ։
#CampՏեղ by Hayastan All Armenian Fund’s PR department` Anush M Martirosyan, Anooshik Khudoyan, Janna Tegleh Poghosyan
Boghossian Gardens
