Read ][ it
Երբևէ ցանկացել եք ընդամենը մեկ գիրք կարդալով, միաժամանակ յուրացնել միանգամից 3-ը
Երբևէ ուսումնասիրել եք մի գիրք այնքան լավ, որ ամբողջությամբ ներկայացնեք այն ուրիշներին
Երբևէ մրցել եք ուրիշների հետ գիրք կարդալու և ուսումնասիրելու ձեր ունակությամբ
World Active Youth հկ-ն և Alvarium-ը համագործակցելով` սկսում են նոր ծրագիր: Այն նվիրված է գիրք կարդալուն, քանզի գիրք կարդալը հանդիսանում է ինքնազարգացման հիմնական ուղին:
Այսպիսով` ծրագրին կմասնակցեն 3-4 խումբ, յուրաքանչյուրում 3-5 մասնակից:
Խմբերին առաջարկվելու են միջազգային հայտնի գրքեր մարքեթինգի, մենեջմենթի և բիզնեսի ոլորտների վերաբերյալ: Յուրաքանչյուր խումբ ընտրելու է իրեն ավելի հետաքրքրող գիրքը: Այնուհետև խմբերին տրվելու է մեկ ամիս ժամանակ գիրքը ուսումնասիրելու համար: Մեկ ամսվա ընթացքում թիմերը կարդալու են գրքերը և 2 փուլերով պրեզենտացիաների միջոցով ներկայացնելու են դրանք իրենց "մրցակից" խմբերին և ժյուրիի անդամներին: Հատուկ գնահատման համակարգի միջոցով որոշվելու է հաղթող թիմը:
Հաղթող թիմին կտրվեն մրցանակներ WAY-ի և Alvarium-ի կողմից:
Այսպիսով, սկսելով կարդալ 1 գիրք` մեկ ամիս հետո դուք ուսումնասիրում եք միանգամից 3
Ծրագրի նպատակն է
բարձրացնել երիտասարդների գիրք կարդալու արդյունավետությունը
մասնակցել երիտասարդներին կրթություն տալուն
ստեղծել կապ երիտասարդության և գործատուների ներկայացուցիչների միջև
Միջոցառմանը կարող եք մասնակցել որպես խմբերի անդամ, կամ որպես հանդիսատես:
Լինելով հանդիսատես՝ ԴՈՒՔ հնարավորություն կստանաք քննարկելու գրքերը մասնակից թիմերի և ժյուրիի անդամների հետ:
Թիմերի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:
Թիմերը կներկայացնեն իրենց գրքերի առաջին մասը սեպտեմբերի 24-ին, իսկ ամբողջական գիրքը՝ հոկտեմբերի 8-ին:
Ծրագրի անցկացման վայրը` Elite Plaza
Ծրագրի տևողությունը` 1 ամիս
Մասնակցությունը անվճար է
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։