Պար
Տեառնընդառաջը Երևանի Սիրահարների այգում
Փետրվարի 13-ին ժամը 18:30-ին Պողոսյան պարտեզները սիրով հրավիրում է բոլոր սիրահարներին՝ նշելու Տեառնընդառաջը Երևանի Սիրահարների այգում: Միջոցառման ընթացքում այգում կվառվի խարույկ, ինչպես նաև կլինեն ազգային երգեր ու պարեր:
Տեառնընդառաջը հռչակվել է, որպես նորապսակների օրհնության օր: Հետևաբար բոլոր նորապսակներին հրավիրում ենք Երևանի Սիրահարների այգի՝ թռնելու կրակի վրայով:
